Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Իզաբելա ԱԲԳԱՐՅԱՆ. Էս եվրոպացիք դեմք են

Իզաբելա ԱԲԳԱՐՅԱՆ. Էս եվրոպացիք դեմք են
05.12.2012 | 22:55

Եվրոպական խորհդարանի փոխնախագահ Ալեխո Վիդալ Քվադրաս Ռոկան նշել է, որ առաջիկա նախագահական ընտրություններում Գագիկ Ծառուկյանը կարող է հիանալի թեկնածու լինել, քանզի առանձնանում է (ուշադիր եղեք) մարդկային ու լավատեսական հատկանիշներով:
Էս եվրոպացիք դեմք են:
Այդ չափանիշներին, օրինակ, Քիմ Քարդաշյանն էլ է համապատասխանում: Կասեք՝ ո՞չ:

Դիտվել է՝ 9974

Մեկնաբանություններ